ՊՆ-ում չեղարկել են, ՆԳՆ-ում՝ ոչ«Հրապարակ» թերթը գրում է. Շաբաթներ առաջ հրապարակո…

💥ՊՆ-ում չեղարկել են, ՆԳՆ-ում՝ ոչ
🔽«Հրապարակ» թերթը գրում է. Շաբաթներ առաջ հրապարակում էինք արել, որ պաշտպանության համակարգում մայիսի 28-ի շքերթին եւ համապետական ընտրություններին ընդառաջ նախատեսում են պարգեւավճարներ բաժանել, սակայն մեր հրապարակումից հետո, ըստ ամենայնի՝ նաեւ հրապարակման պատճառով, այդ գործընթացը կասեցվեց։ ՊՆ-ում ի սկզբանե աշխատակազմին ասել էին, թե չեղարկվում է այդ խոստումը։
‼️Տեղեկացանք, սակայն, որ ՆԳՆ-ում ընտրություններին ընդառաջ, այնուամենայնիվ, պարգեւատրել են աշխատակիցներին, համենայնդեպս՝ որոշ ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ըստ մեր աղբյուրի, «նախընտրական կաշառքի» տեսքով պարգեւավճարներ են ստացել։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով