ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը«Ժող…

🔴ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը
‼️«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) շուրջ ընթացող գործընթացը փետրվարի 25-ից փաստացի կասեցված է եղել՝ մայիսի 25-ից մինչև համապատասխան դատական որոշման կայացումը։
💥Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ առաջիկա շաբաթներին՝ կառավարական նիստերից մեկի ընթացքում, նախատեսվում է ընդունել որոշում, որով ՀԷՑ-ը, որպես մասնավոր ընկերություն, գործադիրի որոշմամբ կճանաչվի հանրային գերակա շահ։ Դրանից հետո արդեն գործադիր իշխանությունը կանցնի հաջորդ փուլին։
🔽«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանրային գերակա շահ ճանաչելուց հետո վարչապետի աշխատակազմը կմշակի գնահատման հատուկ մեխանիզմ, որի իրականացումը, ըստ մեր զրուցակիցների, կարող է տևել շուրջ 3-4 ամիս։ Գործընթացում ներգրավվելու է Հայաստանի ռեզիդենտ, լիցենզավորված գնահատող, բայց իմիջով անկախ ընկերություն, որը պետք է իրականացնի ՀԷՑ-ի շուկայական արժեքի գնահատումը։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով