Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձևավորվում «Հրապարակ» օրաթեր…

ℹ️ Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձևավորվում
📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական ընտրությունները կեղծելու մեջ Նիկոլ Փաշինյանին մեղադրող «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարում է ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացի եւ փողոցային պայքարը «ճիշտ պահին գեներացնելու» մասին․ «Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատ ընդդիմադիր ուժերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել»։ Կարապետյանի խոսքով` համախմբումը հիմա շատ կարեւոր է երկրի եւ ժողովրդի համար։ «Առաջարկում եմ՝ ստեղծենք համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում շփվենք, բոլոր պրոբլեմները մեր ժողովրդին բացահայտենք, ճիշտ քննարկումներով դիմենք մեր ժողովրդին եւ հասկանալով՝ որն է ճիշտ, գնանք այդ քայլերով»։ Խորհրդի օրակարգի վերաբերյալ էլ է որոշ փակագծեր բացել. «Առաջին հարցը Փաշինյանի հեռացումն է։ Այն ընդդիմադիր ուժը, որի համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն, եւ մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա»։
🔴 Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը ողջունում է «Ուժեղ Հայաստանի» կողմից համագործակցության առաջարկը։ Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի համոզմամբ՝ համագործակցության նոր ֆորմատը հնարավորություն կտա ընդդիմադիր ուժերին՝ հետընտրական շրջանում մի շարք օրակարգային հարցերի շուրջ համագործակցել։ Թե ինչ ձեւաչափ կընտրվի՝ կլինի ընդդիմադիր կոալիցիա, թե՝ կոմիտե, Սաղաթելյանի խոսքով, պարզ կդառնա քննարկումների ընթացքում: Նախնական քննարկումներն այդ հարցերի պատասխանը դեռեւս չեն տվել։ Կարեւորը, ըստ ԳՄ ներկայացուցչի, այն է, որ համագործակցության նոր ֆորմատը հնարավորություն կտա ընդդիմադիր ուժերին՝ հետընտրական շրջանում մի շարք օրակարգային հարցերի շուրջ համագործակցել։ «Գլխավոր օրակարգն այն զիջումներն են, որ պատրաստվում է անել իշխանությունը, Հաջիեւի այցը դրանով է պայմանավորված, պատրաստվում են Ադրբեջանի պահանջով սահմանադրություն փոխել, այսպես կոչված՝ անկլավներ հանձնել»,- նշում է Սաղաթելյանը»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով