Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովինԵրկրորդ նախագահը …

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին
Երկրորդ նախագահը վարչական դատարանից խնդրում է անվավեր ճանաչել իրեն՝ անձեռնմխելիությունից զրկելու մասին ԿԸՀ որոշումը:
Գլխավոր դատախազությունն էր օրերս դիմել հանձնաժողով, խնդրել համաձայնություն տալ քրեական հետապնդում սկսել երկրորդ նախագահի դեմ:
ԿԸՀ դռնփակ նիստում հանձնաժողովը տվել էր իր համաձայնությունը, ինչից հետո մեղադրանք էր առաջադրվել ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդին՝ պաշտոնական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով