Մինչ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ընդդիմադիրների սեղաններին դրված Արցախի դրոշին է մեղադրում ադրբեջանցիների վերադարձի թեման Ադրբեջանում տաք պահելու համար, այդ նույն ադրբեջանցիները Նախիջևանում «Արևմտյան Ադրբեջան» անունը կրող մեծ ֆորում են կազմակերպում, որտեղ խոսում են Հայաստանի Հանրապետություն ադրբոջանցիների «վերադարձի» մասին: Սա քաղաքական անմեղսունակության ցցուն դրսևորում է, երբ թշնամու քայլերը արդարացնում կամ բացատրում ես քո երկրում ընդդիմության կատարած գործողություններով ու բարձրացրած հարցերով: Ու ինչքան Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասին, թե 300.000 ադրբեջանցիների թեման փակ է, իր բարեկամ ադրբեջանցիները հստակ քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ, և ինչպես Արցախը Նիկոլի թեթև ձեռքով իրենցով արեցին, այնպես էլ մոտ ապագայում ադրբեջանցիներին կբերեն կլցնեն Հայաստան ու կդարձնեն մեզ հետ հավասար ձայն ունեցող և Նիկոլ ընտրող:
Թողնել պատասխան