Վաշինգտոնն ու Թեհրանն ամփոփել են բանակցությունները ՇվեյցարիայումՄիջնորդ երկրների…

Վաշինգտոնն ու Թեհրանն ամփոփել են բանակցությունները Շվեյցարիայում
Միջնորդ երկրների՝ Կատարի և Պակիստանի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության են եկել 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրի հասնելու ճանապարհային քարտեզի շուրջ: Ըստ Կատարի արտաքին գործերի նախարարության հայտարարության՝ տեխնիկական բանակցությունները կշարունակվեն ողջ շաբաթ Շվեյցարիայի Բուրգենշտոկ լեռնային հանգստավայրում։
Հայտարարության համաձայն՝ կողմերը համաձայնության են եկել Լիբանանում մարտական գործողությունները դադարեցնելու մեխանիզմի շուրջ, ինչպես նաև հաղորդակցության ուղի են հաստատել՝ վիճելի Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումն ապահովելու նպատակով։
Ավելին՝ այստեղ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով