Տիգրան Ավինյանը ներկայացրեց 2 նոր նշանակումներըԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը…

🔵 Տիգրան Ավինյանը ներկայացրեց 2 նոր նշանակումները
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնել է երկու նոր նշանակման մասին․ Արման Անդրիասյանը նշանակվել է քաղաքապետի խորհրդական, իսկ Գարեգին Գրիգորյանը՝ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Քաղաքապետը նաև հանձնարարել է ամփոփել տրանսպորտային ցանցի վերաբերյալ առկա վերլուծությունները և ներկայացնել հավելյալ տրանսպորտային միջոցների վերջնական պահանջարկը։ Նրա խոսքով՝ նպատակ կա մինչև աշուն կահավորել երկու առանձնացված հիմնական ավտոբուսային գծեր։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով