Վահագն Հովակիմյանը կրիչը չէր ուղարկել դատարանՎարչական դատարանը քննում է Դավիթ Ղ…

🔵 Վահագն Հովակիմյանը կրիչը չէր ուղարկել դատարան
Վարչական դատարանը քննում է Դավիթ Ղազինյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում թույլատրելու որոշումների անվավեր ճանաչման պահանջով։
Դատարանը հայտնել է, որ ԿԸՀ-ից ստացված վարչական վարույթի նյութերում բացակայել է պահանջված ձայնագրությունների կրիչը։ Դատավոր Լիլիթ Սադոյանի խոսքով՝ այդ մասին տեղեկացվել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, սակայն պատասխան դեռ չի ստացվել։ Գործի քննությունը որոշվել է անցկացնել դռնփակ ռեժիմով։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով