Գյումրիում կարկտահարությունից տուժածներից արդեն 500-ը դիմել է փոխհատուցման համա…

🌨️ Գյումրիում կարկտահարությունից տուժածներից արդեն 500-ը դիմել է փոխհատուցման համար
Գյումրու քաղաքապետարանը հայտարարել է, որ հունիսի 19-ի կարկտահարությունից տուժած քաղաքացիները կարող են վնասի փոխհատուցման դիմումներ ներկայացնել մինչև հունիսի 26-ը։
Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ միայն այսօր արդեն շուրջ 500 դիմում է ստացվել։ Վնասների գնահատումից հետո փաստաթղթերը կուղարկվեն Շիրակի մարզպետարան, ապա՝ կառավարություն՝ հնարավոր փոխհատուցման հարցը քննարկելու նպատակով։
aravot.am⁠ | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով