«ԿԸՀ-ի կայացրած որոշումը իրավական առումով Հայաստանի իրավական համակարգի անվտանգու…

«ԿԸՀ-ի կայացրած որոշումը իրավական առումով Հայաստանի իրավական համակարգի անվտանգության տակ դրված թերևս ամենամեծ ռումբերից մեկն է, եթե ոչ մեծագույնը»:

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը սահմանադրագետ, փաստաբան Վահե Գրիգորյանն է։

«Նախ 60,000 անձի քվեարկություն ուղղակի համարվեց ուժը կորցրած, ընդ որում այդ ընտրական տեղամասերում խախտումները ոչ թե կոնկրետ քաղաքական ուժինն էր, այլ կոնկրետ իշխանության կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքն էր։ Ընդ որում, ԿԸՀ նախագահը սկզբում հայտարարեց, թե զինվորներին չէին զրկելու ընտրության իրավունքից, բայց հետո կողմ քվեարկեց արդյունքների չեղարկմանը: Եվ իշխանության մեղքով ոչ պատշաճ կազմակերպված ընտրության արդյունքում տուժում է ընդդիմադիր քաղաքական ուժ, որը, այո՛, հաղթահարել էր Ազգային ժողովի մանդատներ ստանալու համար սահմանադրական օրենքով նախատեսված շեմը»:

Գրիգորյանի խոսքով՝ ստեղծվում է վտանգավոր նախադեպ, որով ԿԸՀ-ն իր քաղաքական հայեցողությամբ կարող է չեղարկել ցանկացած ընդդիմադիր տեղամասի արդյունք:
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով