Վաճառքի և սպասարկման ցանցի արդիականացման շարունակական ծրագրի շրջանակում Բագրատու…

Վաճառքի և սպասարկման ցանցի արդիականացման շարունակական ծրագրի շրջանակում Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվել է Ucom-ի վերանորոգված և ժամանակակից լուծումներով հագեցած կենտրոնը։ Սպասարկման կենտրոնը գործելու է երկուշաբթիից շաբաթ, ժամը՝ 9:00-ից 20:00-ը, իսկ կիրակի օրը՝ 10:00-ից 19:00-ը, առանց ընդմիջումների։
Վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը ձևավորվել է որպես մեկ միասնական հարթակ, որտեղ բաժանորդը կարող է ոչ միայն միանալ ծառայություններին կամ ստանալ խորհրդատվություն, այլև տեղում ծանոթանալ Ucom-ի ամբողջական թվային էկոհամակարգին՝ ֆիքսված ինտերնետից և շարժական կապից մինչև հեռուստատեսություն, Wi-Fi լուծումներ և խելացի սարքեր։
https://news.am/hy/news/1045300

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով