Ամերիկայի հայկական համագումարը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանա…

🇺🇸 Ամերիկայի հայկական համագումարը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանական միջոցառումը
Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել՝ դեմ արտահայտվելով հունիսի 24-ին ԱՄՆ Կոնգրեսում «Բաքվի նախաձեռնության խմբի» կազմակերպած միջոցառմանը։
Կազմակերպությունը զգուշացնում է, որ նման նախաձեռնությունները կարող են լեգիտիմացնել ադրբեջանական նարատիվները, որոնք ժխտում կամ նսեմացնում են Արցախի հայերի բռնի տեղահանությունն ու շեղում ուշադրությունը հայ գերիների, մարդու իրավունքների և արդարության չլուծված հարցերից։
Համագումարը կոչ է արել Կոնգրեսի ուշադրությունը կենտրոնացնել հայ պատանդների ազատ արձակման, պատասխանատվության ապահովման և արդար ու կայուն խաղաղության հաստատման վրա։
aravot.am⁠ | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով