Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի միջնորդությունը՝ տեղեկություններ և նյութեր պահանջելու վերաբերյալ։ ՍԴ աշխատակարգային որոշմամբ՝ ՍԴ-ն ԿԸՀ-ից պահանջել է մինչև հունիսի 24-ը՝ ժամը 18։00-ն, ներկայացնել՝ ԱԺ ընտրություններին մասնակցած այն անձանց վերաբերյալ ամբողջական տվյալները, որոնց տվյալները և քվեարկության վայրը պահվել են գաղտնի, և որոնց թվաքանակը կազմել է 16.738 անձ, ինչպես նաև, թե համապատասխան ընտրական ցուցակներում բնակության վայրի հաշվառումից ժամանակավորապես քանի՞ անձ է հանվել, նշված անձանցից քանիսի՞ տարիքային խումբն է համապատասխանել 18-23 տարեկանին, ի՞նչ իրավական, տեխնիկական և կազմակերպական վերահսկողական մեխանիզմներ են գործել՝ բացառելու համար նշված անձանց կողմից երկու կամ ավելի անգամ քվեարկությանը մասնակցելու հնարավորությունը, գրում է «Փաստինֆոն»։
ՍԴ-ն նաև պահանջել է պարզաբանումներ այն հանգամանքի վերաբերյալ, որ անձը հաստատող փաստաթղթի տվյալները մասնագետի կողմից ստեղնաշարով տեխնիկական սարքավորման մեջ ներմուծելու արդյունքում տպված քվեարկության կտրոնների թիվը, ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների, կազմել է 79.125, ներառյալ` ի՞նչ հանգամանքներով է պայմանավորված նման թվով դեպքերում տվյալների ձեռքով ներմուծումը, ի՞նչ փաստաթղթերի հիման վրա է այն իրականացվել, արդյոք այդ դեպքերով ապահովվե՞լ է ընտրողի նույնականացման պատշաճությունը, և ի՞նչ վերահսկողական մեխանիզմներ են գործել կրկնակի կամ ոչ իրավաչափ քվեարկության ռիսկը բացառելու համար:
Մեկ այլ աշխատակարգային որոշմամբ՝ ՍԴ-ն սեփական նախաձեռնությամբ ԱԱԾ-ից պահանջել է տվյալներ՝ ՀՀ սահմանը հատած անձանց վերաբերյալ, մասնավորապես, ՀՀ մուտք գործած և 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ թվային տվյալներ՝ մայիսի 25-ից 31-ը, հունիսի 1-ից հունիսի 7-ը և հունիսի 8-ից մինչև հունիսի 14-ը ներառյալ,ինչպես նաև՝ ՀՀ-ից դուրս եկած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ թվային տվյալներ՝ մայիսի 31-ից հունիսի 6-ը, հունիսի 7-ից հունիսի 13-ը և հունիսի 14-ից հունիսի 20-ը ներառյալ։ Միևնույն ժամանակ ՍԴ-ն ԱԱԾ-ից պահանջել է ներկայացնել 2025 թվականի մայիսի 25-ից հունիսի 14-ը ներառյալ ժամանակահատվածում ՀՀ մուտք գործած և 2025 թվականի մայիսի 31-ից հունիսի 20-ը (ներառյալ) ժամանակահատվածում ՀՀ-ից դուրս եկած՝ ՀՀ քաղաքացու անձնագիր և/կամ նույնականացման քարտ ունեցող 18 տարին լրացած անձանց թվերը (առանձին)՝ 2026 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ մուտք գործած և ՀՀ-ից դուրս եկած անձանց թվերի հետ համադրելու նպատակով:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին 7 դիմում է մուտքագրվել ՍԴ՝ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Դիմումների գերակշիռ մասում հիմնական պահանջը ԿԸՀ–ի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումն անվավեր ճանաչելն է, սակայն մի շարք ուժեր ներկայացրել են նաև լրացուցիչ պահանջներ։
Մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, իսկ որպես այլընտրանքային պահանջ՝ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։
ՍԴ-ն միավորել է գործերը մեկ վարույթում, ՔՊ կուսակցությունը ներգրավված է որպես երրորդ անձ։ Դատաքննությունը նշանակվել է հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին՝ բանավոր ընթացակարգով։ Զեկուցող է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

Թողնել պատասխան