Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխա…

🔴Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին
‼️«Հրապարակ» օրաթերթը գրում է Իշխանությունը մտադիր է մեգահամայնքներ ձեւավորել, շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում են արդեն խոշորացված համայնքների նոր խոշորացումներ։
🔽Առաջին փուլում դիտարկում են Արարատի մարզի Արարատ եւ Վեդի համայնքների միավորումը, նախագծում նշված է՝ ստեղծվում են համայնքային փնջեր: «Արարատ» անվանումով փնջում կներառվեն Արարատ եւ Վեդի համայնքները՝ դրանց կազմում ընդգրկված 32 բնակավայրով։
🚨Երկրորդ համայնքային փունջը կլինի Lոռու մարզի Վանաձորը, որում ներառվելու են ներկայիս Վանաձոր եւ Փամբակ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 22 բնակավայրով։ Այսպիսով, առաջարկվող ծրագրում ներգրավված են լինելու 4 համայնք, 54 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է 2 համայնք:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով