«Ժողովուրդ». 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի 2021-2025 թվականների հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պաշտոնյան տարիների ընթացքում ունեցել է զգալի ֆինանսական շարժ, անշարժ գույքի աճ և փոփոխվող պարտավորություններ։ «Ժողովուրդ» օրաթերթը ամփոփել է ներկայացված տվյալները՝ ըստ տարիների։
2025 թվականին Արթուր Պողոսյանին պատկանել է ընդհանուր վեց միավոր անշարժ գույք, որոնց թվում են Լոռու մարզի Սպիտակ համայնքում գտնվող հողամասը, Երևանի տարբեր հասցեներում գտնվող երեք ավտոկայանատեղիները, Երևանում գտնվող բնակարանը, որի նկատմամբ ունի 50 տոկոս բաժնային սեփականություն, ինչպես նաև Վանաձորի ավտոտնակը։ Տարվա ընթացքում նա ձեռք է բերել Սպիտակում գտնվող հողամաս՝ վճարելով 3 միլիոն 810 հազար դրամ, իսկ Վանաձորի բնակարաններից մեկը վաճառել է՝ ստանալով 16 միլիոն 830 հազար դրամ։ Նույն տարում նրա եկամուտները կազմել են ավելի քան 54 միլիոն դրամ, որի հիմնական մասը ձևավորվել է աշխատավարձից, գույքի վաճառքից և հարկային վերադարձից։ Դրամական միջոցները տարեվերջին կազմել են ինչպես բանկային ավանդներ և հաշիվներ, այնպես էլ զգալի չափի կանխիկ գումար, ներառյալ 40 հազար ԱՄՆ դոլար։ Վարկերի մարման և գույքի վերանորոգման վրա կատարվել են միլիոնավոր դրամների ծախսեր, իսկ հայտարարագրում առկա է նաև «ԼԱՎ-ՍԱՐ» ՍՊԸ-ին տրամադրված 2 միլիոն 160 հազար դրամի փոխառություն, որը չի վերադարձվել։
https://news.am/hy/news/1045681
«Ժողովուրդ». 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի 2021-2025 թվականների հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պաշտոնյան տարիների ընթացքում ունեցել…
Թողնել պատասխան