«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ գործարար և քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի նախկին կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, իրավապահ մարմիններին բողոք է ներկայացրել՝ պնդելով, թե ամուսնության տարիներին պարբերաբար ենթարկվել է բռնության Տիգրան Արզաքանցյանի կողմից:
ArmLur.am-ի հետ զրույցում Տիգրան Արզաքանցյանը հերքել էր իրավապահների կողմից որևէ ընթացակարգ իրականացնելու մասին տեղեկությունները՝ նշելով, որ Զեյթունի ոստիկանության բաժնում ներկայացված դիմումին ընթացք չի տրվել ապացույցների բացակայության պատճառով և թեման, ըստ նրա, փակված է: Ավելին, հորդորում էր իր ընտանեկան հարցերի մեջ չմտնել:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ իրականում իրավիճակը բոլորովին այլ ընթացք է ստացել։ Մեր տեղեկություններով՝ ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեն օրեր առաջ քրեական վարույթ է նախաձեռնել և սկսել է հանգամանքների քննությունը»:

Թողնել պատասխան