Ադրբեջանը կամուրջ՝Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջևԱդրբեջանն ու Թուրքմենստանը …

Ադրբեջանը կամուրջ՝Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև
Ադրբեջանն ու Թուրքմենստանը պայմանավորվել են զարգացնել Արևելք-Արևմուտք տրանսպորտային-տարանցիկ միջանցքները՝երկու երկրների տարածքում։ Այդ մասին հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը՝Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։
Հանդիպմանը կողմերը կարևորել են էներգետիկայի, տրանսպորտի, քիմիական և տեքստիլ ոլորտներում համագործակցությունը։
Բերդիմուհամեդովն ընդգծել է,որ Ադրբեջանին ընկալում են, որպես ռազմավարական դաշնակից։ Կողմերը կարևորել են նաև Կասպից ծով-Սև ծով միջանցքի իրականացումը՝Թուրքմենստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ռումինիայի մասնակցությամբ։
Ադրբեջանը տասնամյակներ շարունակ միլիարդավոր դոլարներ է ներդրել իր տարածքում նավթագազամուղեր, մայրուղիներ, օդանավակայաններ, երկաթգծեր կառուցելու համար՝Բաքվի նավահանգստի հզորություններն ավելացնելու ուղղությամբ։ Բաքուն ցանկանում է աստիճանաբար նվազեցնել Ադրբեջանի միակողմանի կախվածությունը նավթագազային ռեսուրսների վաճառքից և դառնալ տարանցիկ երկիր թյուրքախոս Կենտրոնական Ասիայի համար՝այդ թվում Թուրքմենստանի, ինչպես նաև զարգացնել Հյուսիս-Հարավ միջանցքը՝ՌԴ-Ադրբեջան-Իրան-Պարսից ծոցի երկրներ ուղղությամբ։
Նշենք, որ Ադրբեջանը ցանկանում է օգտագործել իր գեոպոլիտիկ դիրքը տնտեսական դիվիդենդներ ստանալու համար։ Թուրքիայի համար Ադրբեջանն ելք է կամ կամուրջ դեպի Մեծ Թուրան՝Կենտրոնական Ասիայի երկրներ և Չինաստան։
Ադրբեջանն իրականացնելով նաև Զանգեզուրի միջանցքի նախագիծը կամ ԹՐԻՓՓ-ը ցանկանում է ունենալ ելք դեպի Նախիջևան և Թուրքիա։ Բաքուն փորձում է դիվերսիֆիկացնել իր ելքերը դեպի Թուրքիա և Եվրոպա՝մի ուղղությունը Վրաստանով է, մյուսը՝Սյունիքի մարզով, երրորդը՝Իրանի տարածքով դեպի Նախիջևան և Թուրքիա։

ՀՀ-ն պետք է խորացնի կապերը Վրաստանի ու Իրանի հետ՝Հյուսիս-Հարավ ուղղության վրա, ինչպես նաև փորձի ներգրավվել ներդրումներ մարզերի հավասարաչափ զարգացման համար՝հատկապես սահմանամերձ մարզերի ու գյուղերի, քանի որ հայկական տնտեսության ու բնակչության մեծամասնությունը կենտրոնացած է մայրաքաղաք Երևանում։

ՀՀ-ն պետք է ակտիվացնի իր կապերը հետխորհրդային երկրների հետ՝օգտագործելով տեղի հայկական համայնքները, որպես կապող օղակներ և ներգրավվի այդ համայնքների բիզնեսմեններին՝Հայաստանում ներդրումներ անելու համար՝այստեղ կա շատ մեծ չօգտագործված ներուժ։
 Площадь Республики/Հանրապետության հրապարակ©

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով