Առանց Շենգենյան վիզայի, բայց ոչ՝ աշխատանքի․ ի՞նչ է փոխվելու ՀՀ քաղաքացիների համ…

🇪🇺 Առանց Շենգենյան վիզայի, բայց ոչ՝ աշխատանքի․ ի՞նչ է փոխվելու ՀՀ քաղաքացիների համար
Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայտնել է, որ վիզաների ազատականացումից հետո Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց Շենգենյան վիզայի մինչև 90 օր (180 օրվա ընթացքում) այցելել Շենգենյան գոտու երկրներ՝ զբոսաշրջային, գործնական կամ այլ կարճաժամկետ նպատակներով։
Դեսպանի խոսքով՝ դա չի նշանակում աշխատանքի կամ մշտական բնակության իրավունք։ Միաժամանակ, Եվրոպական հանձնաժողովը նշում է, որ գործընթացի ավարտը կախված է Հայաստանի իրականացվող բարեփոխումներից, և անվիզա ռեժիմը դեռ միջնաժամկետ հեռանկար է։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով