Պարոն Հակոբյան, բարև Ձեզ, ես լավ եմ, Դու՞ք ոնց եք, իսկ ՆԱՎ-ում գործերը ո՞նց են` …

Պարոն Հակոբյան, բարև Ձեզ, ես լավ եմ, Դու՞ք ոնց եք, իսկ ՆԱՎ-ում գործերը ո՞նց են` առանց ՆԱՎապետի, տեղակալը նորմալ յոլլա տանու՞մ ա

Էն օրը ձերոնք ինձ էլի կանտռաբանդիստի տեղ էին դրել` ճամպրուկս մտցրել էին «կարմիր ուղի» և ստուգում էին, հույս ունեին` լևի հեռախոս հայտնաբերել, էն էլ ասի` ինչ մեր սիրելի Գառնիկին հանել եք գործից, էլ հեռախոսի գործ չեմ անում, տենց հավատացին` բաց թողեցին:
Բայց դա հեչ: Տեղյա՞կ եք, որ օրեր առաջ Մեղրիի մաքսակետում հերթափոխի պետին են ծեծել: Իսկ տեղյա՞կ եք` ինչու են ծեծել: Եթե դժվար չի` կճշտե՞ք ասեք, ասում են`Ձեր կապերը մեծ են էդ համակարգում, կարող եք հեշտ ճշտել:
Եթե չկարողանաք, ասեք` ես կփորձեմ ճշտել: Էդ մեկը ճշտենք, հետո Գառնիկենց ու հեռախոսների գործով էլի հետաքրքիր բաներ կան, դա էլ առանձին կասեմ:
Առայժմ այսքանը 😊

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով