11 դրոն շոուների պարագայում գումարը «համընկել» է զորահանդեսի համար ծախսված 1 մի…

🔵 11 դրոն շոուների պարագայում գումարը «համընկել» է զորահանդեսի համար ծախսված 1 միլիոն դոլարի հետ. Տաթեւիկ Սողոյան
ՍԴ-ում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Տաթևիկ Սողոյանը միջնորդեց որպես վկա հրավիրել «Դոմինո Փրոդաքշն» ընկերության տնօրենին՝ պարզաբանելու ընտրարշավի ընթացքում իրականացված դրոն շոուների և այլ միջոցառումների ծախսերի հաշվարկման մեթոդաբանությունը։
Նրա խոսքով՝ ներկայացված փաստաթղթերում ծախսերի մանրամասները բացակայում են, իսկ 11 դրոն շոուների համար նշված գումարը, ըստ նրա, «համընկնում է» զորահանդեսի համար ծախսված 1 միլիոն դոլարի հետ, ինչը, ինչպես պնդում է դիմող կողմը, պահանջում է լրացուցիչ պարզաբանում։
🔗 aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով