ԱՄՆ-ի որոնողափրկարարական խմբերը Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժից հետո փլա…

ԱՄՆ-ի որոնողափրկարարական խմբերը Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժից հետո փլատակների տակից կենդանի դուրս են բերել նորածնի։ Այդ մասին ԱՄՆ Պետական դեպարտամենտը հայտնել է X սոցիալական հարթակում։
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ երեխայի փրկությունը հնարավոր է դարձել՝ չնայած «գրեթե անհնարին պայմաններին»։
«Յուրաքանչյուր փրկված կյանք հաղթանակ է», — նշել են ԱՄՆ Պետական դեպարտամենտում։
Վենեսուելայում փրկարարները փլատակների տակից դուրս են բերել տղայի, որը երկրաշարժից հետո շուրջ 70 ժամ մնացել էր այնտեղ։ Տեսանյութը հրապարակել է Կոլումբիայի պաշտպանության նախարարությունը, որի փրկարարները նույնպես մասնակցել են որոնողափրկարարական աշխատանքներին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով