Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթաց…

‼️🔥 Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում
‼️Եվրոպան ընդգրկած պատմական շոգի ալիքը շարունակել է գրանցել նոր ռեկորդներ։ Երեկ՝ հունիսի 27-ին, Բեռլինում օդի ջերմաստիճանը հասել է 🌡️+39.9°C-ի՝ սահմանելով քաղաքի օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության բացարձակ առավելագույնը։ Բեռլինում կանոնավոր օդերևութաբանական դիտարկումները իրականացվում են 1876 թվականից։
‼️Նախորդ բացարձակ ռեկորդը կազմել էր +38.5°C և գրանցվել էր 2019 թվականին։
‼️ Ռեկորդային շոգը չի սահմանափակվել միայն Գերմանիայով։ Ընդհանուր առմամբ հունիսի 27-ի տվյալներով՝ Եվրոպայի 19 երկրներում գործող 64 օդերևութաբանական կայաններում նույնպես գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ։
Լեւոն Ազիզյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով