Քաղաքական գործիչներն ու ուժերը պետք է գետինը մտնեն, որ այնպիսի կենսագրություն են…

Քաղաքական գործիչներն ու ուժերը պետք է գետինը մտնեն, որ այնպիսի կենսագրություն են թողել իրենց ետևում, կոպիտ ասած՝ «այնքան չկան», որ եկեղեցականն է հայրենիքի փրկության ակցիա նախաձեռնել ու արժանանում է հանրության լայն շերտերի հավանությանը։
Վանեցյան, Մանեցյան, Քոչարյան և այլ նման բնույթի մարդկանց էլ խորհուրդ կտամ առիթը հերթական անգամ օգտագործելուց զերծ մնալ։ Դուք որտեղ երևացիք, այդ շարժումը դատապարտված է կործանման։ Ամենամեծ օգուտը ձեր կողմից այն կլինի, որ ծպտուն չհանեք ու պատկերներդ չերևա։
Այսինքն, եթե դուք չեք ուզում, որ այս շարժումը տապալվի, պարզապես արեք այն, ինչ արել եք վերջին ամիսներին՝ ոչ ձայններդ թող լսվի, ոչ էլ պատկերներդ երևա, հակառակ պարագայում մենք լեգիտիմ հիմք ենք ունենալու պնդելու, որ դուք միտումնավոր տապալում ու վարկաբեկում եք գործընթացը։
Իշխանական պրոպագանդիստներին մեկ բան եմ ուզում ասել․ ինչպես «նախկինների» տեխնոլոգիան, այնպես էլ արդեն «ռուսական գործակալի» տեխնոլոգիան չի աշխատում, այլ բան պետք է մտածեք։ Չնայած ձեր մտավոր ունակություններին ես ծանոթ եմ ու գիտեմ, թե առավելագույնը ձեր խելքը ինչքանի է հասնում, բայցևայնպես։
By @armgeopolitic
Телеграм канал: @togarma301

TOGARMA

«Блаженны алчущие и жаждущие правды, ибо они насытятся»
(Мт. 5:1–12)
Для связи: togarma@protonmail.com

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *