Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգմամբ «Թամարա» ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում հայտնաբերվել են սննդամթերքի անվտանգության և հիգիենայի պահանջների խախտումներ։ Փորձաքննությամբ պարզվել է, որ «Կաթնաշոռ դասական 7%», «Թան չգազավորված» և «Վանիլային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել սահմանված պահանջներին, ինչի հիմքով դրանց արտադրությունը կասեցվել է։
Թողնել պատասխան