«Դաշտում հնչել է, որ կա գաղափար՝ մեկ ընդհանուր հարթակում հավաքվելու․ առավելագույնը մեկ շաբաթ հետո արդեն որոշակի պլատֆորմ պետք է լիներ ձևավորված կամ դրա հետ կապված քաղաքական կոնսուլտացիաները առնվազն սկսված լինեին»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է։
«Այս իրավիճակում նայեք, թե զուգահեռ ինչ անում է իշխանությունը։ Ինտենսիվացրել է բռնաճնշումները․ օրը մեջ մարդ են բռնում, խափանման միջոցները փոխվում են, քաղաքական գործունեությունից են ըստ էության մեկուսացնում։ Ես պատահական չէի ասում՝ սեփականության վերաբաշխում է այսօր տեղի ունենում։ Սա նաև արտաքին ներդրողների տեսանկյունից է խնդիր ստեղծում, թեև դրա մասով միգուցե այս պահին լռություն կա, բայց բնական է, չէ՞․ մեր երկրում ցանկացած ներդրում անող ուսումնասիրում է՝ ընդհանրապես ինչ է տեղի ունենում։ Այսինքն՝ առանց անալիզի ոչ մի տեղ չի գնում։ Ինչքան ընդդիմությունը այստեղ հապաղում է, որոշակի դանդաղում է, արագ որոշում չի կայացնում, իշխանությունը դրան չի սպասում․ իշխանությունը պլանավորված, ծրագրավորված ձևով անընդհատ շատ ավելի մեծ պրոբլեմներ է ստեղծում հետագայում ոչ միայն այդ հարթակի ձևավորման համար, այլ նաև արդյունավետ քաղաքական միջոցների գործադրման մասով»։
🎦զրույցն ամբողջությամբ
Թողնել պատասխան