«Հանրապետություն» կուսակցության ղեկավար պ-ն Արամ Սարգսյանն այս հարցազրույցի 5:00…

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար պ-ն Արամ Սարգսյանն այս հարցազրույցի 5:00-6:00 րոպեների հատվածում բացատրում է, թե ինչու հրաժարվեց Հայաստանի Եվրոպական կուսակցության հետ նախընտրական դաշինքից։ Բայց առավել կարեւոր է նրա բացահայտումը ՔՊ-ի մասին՝ 7:00-րդ րոոպեից նա ասում է, որ Փաշինյանի կուսակցությունը չի համաձայնվել արեւմտյան արժեքները կրող քաղաքական ուժերի հետ համագործակցել, հանուն «բալանսավորման»։ Միանգամայն ճիշտ է՝ ահա ինչու ՔՊ-ն ամեն ինչ արեց, որ ԱԺ-ում լինեն հենց նույն «ռսամետ» կուսակգությունները, որոնք նախընտրելի են իշխանության համար, բայց ոչ երբեք «եվրոպամետները»։ Սա էր «Կիրիենկոյի պքանը», որն էլ կատարվեց հունիսի 7-ին։ Միայն թե չեմ կարող համաձայնվել պ-ն Արամ Սարգսյանի այն պնդմանը, որ արեւմտամետ ուժերի դաշինքն անհնար էր։ Նա ինքն է մատնանշում հասարակության առնվազն 60% պատրաստակամությունը քվեարկելու մեր դաշինքին, եթե այն կայանար։ Ես երկու տարի շարունակ՝ 2024-2026 թթ. ստեղծում էի «Եվրադաշինքը», առաջարկելով կարեւորել այն, ինչ միավորում էր մեզ, այլ ոչ թե որոշ տարաձայնությունները դրոշ դարձնել։ Ավաղ, ինձ չլսեցին։ Ահա ինչու Եվրոպական կուսակցությունն այդ պայմաններում ընդկանրապես հրաժարվեց մասնակցել ընտրություններին առանց դեմոկրատական դաշինքի։

Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժեց

Հավաստի, բազմակողմանի, արագ․ Factor TV-ն իր հետևորդներին է ներկայացնում անկողմնակալ տեղեկատվություն հայաստանյան եւ միջազգային կարեւոր իրադարձությունների մասին։ Ամենօրյա պարբերականությամբ մեր էջում հրապարակվում են իրադարձային վիդեոռեպորտաժներ, վերլուծական…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով