Հայկական լրատվամիջոցները, հղում անելով Տելեգրամի որոշ ալիքների, գրում են, որ Հայ…


Հայկական լրատվամիջոցները, հղում անելով Տելեգրամի որոշ ալիքների, գրում են, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը լքել է Հայաստանը և գտնվում է Վիեննայում։
«Տոնոյանը, չնայած ռազմական դրության ռեժիմին, նախօրեին մեկնել է Վիեննա»,- Տելեգրամի ալիքների «խիստ հավաստի» աղբյուրներին հղում տալով՝ տեղեկությունն արտատպում են գրեթե բոլոր հայկական լրատվամիջոցները:
Fip.am-ի հետ զրույցում Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ տեղեկությունը սուտ է։ «Ես իմ հարազատ Երևանում եմ»,- ասաց ՊՆ նախկին նախարարը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով