Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները մեր պետականության ամենախոսուն և ամենավառ…

🗣Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները մեր պետականության ամենախոսուն և ամենավառ դրսևորումներն են: ՀՀ դրոշի, օրհներգի և զինանշանի միջոցով են մեր պետությունն ու պետականությունը դառնում առավել տեսանելի, լսելի և ընկալելի ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, այնպես էլ երկրի սահմաններից դուրս՝ միջազգային հանրության առջև։ Դրանց նկատմամբ հարգանքի և հոգատարության աստիճանն ուղիղ համեմատական է պետության ու պետականության նկատմամբ հասարակության վերաբերմունքին։ Որքան բարձր է այդ հարգանքը, այնքան ավելի ամուր է պետականության արժեքի գիտակցումը։

Հուլիսի 5-ը հրաշալի առիթ է գնահատելու մեր անցած ճանապարհը և փաստելու, որ սահմանադրական պետության կառուցման ճանապարհը բարդ է և անվերջանալի, քանզի չկա այն կետը, որին հասնելուց հետո այլևս անելիքներ չլինեն։

ՍԴ նախագահ Արման Դիլանյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով