ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը այս…

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը այսօր Նիդերլանդների Հաագայում ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի ընդհանուր հանձնաժողովում՝ ընդգծելով մի քանի կարևոր կետեր.
📌Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի էթնիկ զտում և Արցախի պատմամշակութային ժառանգության շարունակական ոչնչացումը։
📌Հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցը։
📌Հայաստանում ժողովրդավարության հետընթացը։
📌Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի հարցը։
📌«Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի առաջմղումը և Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունները։
📌Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ հակասահմանադրական հարձակումները։
📌ԵԱՀԿ տարածաշրջանում մարդու իրավունքների, անվտանգության և ժողովրդավարության վիճակի վատթարացումը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով