«Աբովյան time»․ Գործընթացը, որ այսօր տեղի է ունենում, բավական մտահոգիչ է ու վտա…

«Աբովյան time»․ Գործընթացը, որ այսօր տեղի է ունենում, բավական մտահոգիչ է ու վտանգներ է պարունակում, քանի որ այն բիզնես համակարգը, որը հիմա խուզարկում են, առանցքայիններից մեկն է հայկական տնտեսության մեջ։
Անշուշտ հարցեր են առաջացնում պոտենցիալ ներդրողների և արդեն իսկ ներդրումներ արած բազմաթիվ գործարարների մոտ, այսինքն՝ տեղի ունեցողը կարելի է դիտարկել ավելի լայն՝ ապագայի կոնտեքստում։ Իսկ առօրյա կոնտեքստում՝ տուժում են նաև հազարավոր, ոչ թե 1000 կամ 10,000, այլ մի քանի անգամ ավել քաղաքացիներ, և հետևաբար Հայաստանի տնտեսությունը։
Հե՞շտ է պատկերացնել՝ գրեթե բոլոր ուժային կառույցների ներգարավվածությամբ առավոտյան 07։15-ից 70-ից ավել հասցեներում՝ Ծառուկյանին պատկանող հիմնարկ ձեռնարկություններում ու դրանց տնօրենների բնակարաններում խուզարկություն է։ Իհարկե, ամենազարմանալին այն է, որ այս պրոցեսները առհասարակ տեղի են ունենում ժողովրդավարության ջատագով իշխանությունների օրոք, և տեղի են ունենում այն բանից հետո, երբ «Բարգավաճ Հայաստանը» քաղաքական հայտ է ներկայացնում։ Համընկնու՞մ է․ չեմ կարծում։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով