«Ծառուկյանի, Թևանյանի քրգործերն ունեն ընդգծված աշխարհաքաղաքական ենթատեքստ»։«Աբով…

«Ծառուկյանի, Թևանյանի քրգործերն ունեն ընդգծված աշխարհաքաղաքական ենթատեքստ»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը վերլուծում է՝ ներքաղաքական դաշտում Փաշինյանը պատանդ է վերցնում այնպիսի գործիչների, որոնք հանդիսանում են Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների կողմնակիցներ։ Այս քայլով իշխանությունը փորձում է «առևտուր անել» ՌԴ-ի հետ՝ այդ մարդկանց ազատության դիմաց ակնկալելով, օրինակ, տնտեսական պատժամիջոցների մեղմացում կամ չկիրառում, իսկ մյուս կողմից՝ հակառուսական կեցվածքով սիրաշահում է Արևմուտքին՝ սեփական իշխանության անվտանգությունն ապահովելու համար։

«Գագիկ Ծառուկյանին մեղադրում են, որքան հասկացա, հայ-իրանական առևտրի ինչ-որ հարցերի մեջ, Թևանյանին մեղադրում են լրտես լինելու մեջ՝ ռուսական լրտես։ Այսինքն՝ հայտարարվում է, որ Ռուսաստանը թշնամի պետություն է և լրտեսական գործունեություն է ծավալում Հայաստանում։ Եվ նույնը՝ Ավետիք Չալաբյանի դեպքում․ որքան հասկանում եմ, մեղադրանքի մեջ մտել է ռուսական դեսպանատնից ինչ-որ մեկի հետ խոսակցության ձայնագրությունը։ Այսինքն՝ այս մեղադրանքները ինչ-որ աշխարհաքաղաքական բովանդակություն ունեն»։

🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով