Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարվածները հիմնականում հասցվել են Իրանի հարավային ափամերձ շրջաններին՝ Հորմուզի նեղուցից մինչև Օմանի ծոց։
Թիրախների թվում է եղել Բանդար Աբբասը, որտեղ գտնվում է Իրանի խոշորագույն նավահանգիստը, ինչպես նաև ռազմածովային ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կարևոր օբյեկտներ։
Հարվածներ են գրանցվել նաև Քոնարաքում և Չաբահարում՝ Պակիստանի սահմանին մոտ գտնվող հարևան ափամերձ քաղաքներում։
Իրանի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ-ի գիշերային նոր հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել։ Ըստ իրանական կողմի՝ հարվածները հասցվել են երկրի հարավ-արևմուտքում՝ Ահվազ քաղաքի մերձակայքում։
Թողնել պատասխան