«Հայաստանի իշխանությունները ռուսական փողերով Հայաստանը տանում են դեպի հակառուսակ…

«Հայաստանի իշխանությունները ռուսական փողերով Հայաստանը տանում են դեպի հակառուսական ճամբար, որը պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի։ Սա է բացատելու ամենապարզ բանաձևը»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը հիշեցնում է՝ նախկինում, երբ ՌԴ-ում բարձրաձայնում էին այս խնդրի մասին, ՀՀ իշխանությունից հնչում էին հակադարձումներ, թե նման բան չկա, իրենք չեն պատրաստվում խզել հարաբերությունները կամ խնդիրներ ստեղծել, և որ պետք է հաշվի առնել երկրների չափսերը։ Ըստ քաղաքագետի՝ նման արդարացումները աշխատում էին, քանի որ մյուս կողմերը դեռևս հստակ գնահատականներ չէին հնչեցնում։ Քաղաքագետը առաջարկում է հաշվի առնել նաև TRIPP-ի վերաբերյալ Իրանի հնչեցրած ու չհնչեցրած գնահատականները։
Անդրադառնալով Թեհրանի և Մոսկվայի հնարավոր քայլերին՝ Մաթևոսյանը շեշտում է, որ նրանք գործելու են բացառապես սեփական շահերից ելնելով, քանի որ ուկրաինական պատերազմն ու ԱՄՆ-ի հետ հակամարտությունը որոշակի դասեր են տվել այդ երկրներին։ Ստեղծված իրավիճակում Հայաստանի համար քաղաքագետը մեծ վտանգներ է տեսնում․

«Ուկրաինական պատերազմը Ռուսաստանին ի վերջո ինչ-որ մի բան սովորեցրել է: ԱՄՆ-ի հետ պատերազմը Իրանին ինչ-որ մի բան սովորեցնելու է: Ու մենք հիմա՝ այս «աշխարհաքաղաքական շպագատի» իրավիճակում գտնվելով, մենք ենք Թեհրանի ու Մոսկվայի սովորած դասերի փլատակներիում մնալու: Սա այնքա՛ն ակնհայտ է…»։

🎦 զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով