Իշխանական պրոպագանդիկները այնպես են ճչում, որ Տավուշի փրկությունը այսօր հետաձգվել է Վանեցյանի որդու հարսանիքի պատճառով, կարծես այդ հարսանիքի մասնակիցներից որևէ մեկը ցույց անող կամ Տավուշ փրկող է ներկայացել։ Ո՞վ է հանուն Տավուշի փողոց դուրս եկել, Վանեցյա՞նը, Շմա՞յսը, թե՞ Տաշիր Սամոն։
Ցույցերը որտեղ տեղի էին ունենում մինչև այսօր, այսօր ևս շարունակվել են, այսինքն Տավուշում և այլ մարզերում։ Կարծես թե Բագրատ Սրբազանին կամ Գառնիկ Դանիելյանին չէիք ֆիքսել Դվին հյուրանոցում։ Կարծես Դոկն էլ ԱՄՆ-ից Հայաստան չէր ժամանել հատուկ այդ հարսանիքի համար։
Միայն մեկ բան էր փոխվել. իշխանական civic.am-ը այսօր ոչ թե ցույցերի լուսաբանմամբ էր զբաղված, այլ գնացել ու արևի տակ ժամերով ցցվել էր Դվին հյուրանոցի բակում և ֆիքսում էր, թե ով ում հարսանիքին է գնում։ Մնում է հուսալ, որ լրագրողն ու օպերատորը Վանեցյանի որդու և նրա կնոջ հետ նույն ինքնաթիռով մեղրամիսի էլ չեն մեկնել, որպեսզի տեղում օպերատիվ կապով լուսաբանեն իրավիճակը։
Civic.am-ի լրագրողը, եթե խելք ունի, կվերցնի այդ տեսանյութը ու կմտնի իր շեֆերի մոտ և կուղղի նրանց հետևյալ հարցը. այս ի՞նչ թանկարժեք մեքենաներով են շրջում թալանչիները, բա ու՞ր կորան թալանը հետ բերելու խոստումները։

Leave a Reply