Հուլիս 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով:
Իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման միջոցառումները, սակայն վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, արձանագրվել է կենսաբանական մահ։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում 1 տարեկան երեխա է մահացել։ Քիչ առաջ 1 տարեկան երեխան տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց։ Նա ընկել է 3-րդ հարկից։ Երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։
Թողնել պատասխան