Школа «Арарат» и «армянская золотая осень»Сегодня в 01:00 по ереванскому времени…

👩🏻‍🎓Школа «Арарат» и «армянская золотая осень»
Сегодня в 01:00 по ереванскому времени национальная сборная Испании по футболу в Далласе (США) в полуфинале ЧМ-2026 сразится со сборной Франции.
Что вы знаете об армянах Испании? Армянская община Испании довольно молода. Их число достигает 50.000. В крупных городах действуют воскресные армянские школы.
В 2004 году в Валенсии открылась первая армянская школа — «Арарат».
История школы началась всего с двух учеников. Первое время занятия проводились в одном из местных кафе. Когда другие представители армянской общины тоже узнали об инициативе, число учеников резко возросло, превысив 40. Кафе больше не вмещало детей, и благодаря усилиям основателя Арарата Гукасяна мэрия Валенсии выделила специальное помещение для новосозданного армянского союза и школы.
Основанный в Испании первый армянский очаг образования по праву считается эпицентром сохранения армянской идентичности в стране.
Погода в Валенсии мягкая, и там практически не бывает осени с изменением цвета деревьев и листопадом, как в Армении. Учителя школы часто проявляют творческий подход, украшая классы сделанными вручную желтыми листьями, фруктами и традиционными элементами. Они организуют для детей праздники «Армянская золотая осень». Это помогает армянским детям, родившимся в Испании, получить представление о родной природе и традициях.
Однодневные школы также есть в Мадриде, Барселоне и Малаге.
#МундиальИАрмяне
🔹🔹🔹🔹🔹🔹🔹

🔁💬«Արարատ» դպրոցն ու «հայկական ոսկե աշունը»…Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր՝ Երևանի ժամանակով 01:00-ին ԱՄՆ-ի Դալաս քաղաքում կայանալիք ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչում մրցելու է Ֆրանսիայի ընտրանու դեմ։
Ի՞նչ գիտեք Իսպանիայի հայերի մասին։ Իսպանիայի հայ համայնքը բավականին երիտասարդ է։ Նրանց թիվը հասնում է 50․000-ի։ Խոշոր քաղաքներում կան կիրակնօրյա հայկական դպրոցներ։
2004-ին Վալենսիայում բացվեց առաջին հայկական դպրոցը՝ «Արարատը»։
Դպրոցի պատմությունն սկսվել է ընդամենը երկու աշակերտով։ Սկզբնական շրջանում դասերն անցկացվում էին տեղի սրճարաններից մեկում։ Երբ հայ համայնքի մյուս անդամները նույնպես իմացան նախաձեռնության մասին, աշակերտների թիվը կտրուկ աճեց՝ անցնելով 40-ը։ Սրճարանն այլևս չէր տեղավորում երեխաներին, և հիմնադիր Արարատ Ղուկասյանի ջանքերով  Վալենսիայի քաղաքապետարանը հատուկ տարածք հատկացրեց նորաստեղծ հայկական միությանն ու դպրոցին։
Իսպանիայում հիմնված առաջին հայկական կրթօջախը, որն իրապես համարվում է հայապահպանության էպիկենտրոնը երկրում։
 
Վալենսիայում եղանակը մեղմ է, և այնտեղ գրեթե չկա հայաստանյան ծառերի գունափոխությամբ ու տերևաթափով ուղեկցվող աշունը։ Դպրոցի ուսուցիչները հաճախ ստեղծագործական մոտեցում են ցուցաբերում՝ դասասենյակները ձևավորելով ձեռագործ դեղին տերևներով, մրգերով և ավանդական տարրերով։ Նրանք երեխաների համար կազմակերպում են «Հայկական ոսկե աշուն» տոներ։ Սա օգնում է, որ Իսպանիայում ծնված հայ երեխաները պատկերացում կազմեն հայրենի բնության և ավանդույթների մաս։
 
Մեկօրյա դպրոցներ կան նաև Մադրիդում, Բարսելոնայում և Մալագայում։ 
#ՄունդիալԵվՀայեր

Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք 🤫 Сплетни сами себя не расскажут — подписывайся!

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով