Իրանը փրկել է Հորմուզի նեղուցում նավերի բախումից տուժած 23 օտարերկրյա նավաստիների. Fars
Իրանի փրկարար ծառայությունները Հորմուզի նեղուցում՝ Քեշմ կղզուց հյուսիս, փրկել են 23 օտարերկրյա նավաստիների այն բանից հետո, երբ բեռնատար նավը բախվել է մեկ այլ նավի, հայտնում է իրանական Fars գործակալությունը։
Գործակալության փոխանցմամբ՝ բախման հետևանքով բեռնատար նավի կորպուսը լրջորեն վնասվել է, և նավի մեջ ջուր է լցվել։
Նավապետը հրահանգել է շտապ տարհանել անձնակազմին։
Բոլոր 23 նավաստիներն անվտանգ տեղափոխվել են Քեշմ կղզի։

Թողնել պատասխան