Պեսկով․ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները չեն կարող ձևակերպվել առանց Ռուսաստ…

🌍 Պեսկով․ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները չեն կարող ձևակերպվել առանց Ռուսաստանի մասնակցության
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մշակումը հնարավոր չէ առանց Ռուսաստանի մասնակցության։ Նրա խոսքով՝ նման գործընթացում Մոսկվայի բացակայությունը չի կարող ապահովել կենսունակ լուծում։
Պեսկովը նաև քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությունը՝ այն գնահատելով որպես Եվրամիության դիրքորոշման «փակուղային» արտահայտություն։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով