«Ինձ հարցնում էին՝ ինչ կմաղթես «Ուժեղ Հայաստանին»․ մաղթում եմ ամրություն։ Ընդդիմությունը պետք է ահավոր ուժեղ լինի և միասնական լինի»։
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն է։ Նրա խոսքով՝ այսօրվա պայմաններում ընդդիմությունը մեծ մարտահրավերի առջև է կանգնած և առաջնայինը ոչ միայն արդյունավետ աշխատանքն է, այլ նաև միասնականությունը։
«Այս խորհրդարանում իշխանության և Փաշինյանի ձեռքերը բավականին կապված են ունեցած քվեների պատճառով։ Դա վերաբերում է և՛ Սահմանադրության նախագծին, և՛ սահմանադրական օրենքներին։ Իշխանությունն այլևս չունի այն հնարավորությունները, որոնք ուներ 2021-ին ձևավորված խորհրդարանում, իսկ դա ընդդիմության համար նոր հնարավորություններ է ստեղծում»։
🎦զրույցն ամբողջությամբ
Թողնել պատասխան