#առողջություն «Քարե ջունգլիներում» սպասվող վտանգները․ ինչպես է շոգն ազդում օրգան…

#առողջություն
🌡️ «Քարե ջունգլիներում» սպասվող վտանգները․ ինչպես է շոգն ազդում օրգանիզմի վրա և ինչ անել անցանկալի հետևանքներից խուսափելու համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ծայրահեղ շոգը կարող է լուրջ վտանգներ առաջացնել առողջության համար՝ մեծացնելով սրտանոթային հիվանդությունների, ջերմային հարվածի, ջրազրկման և այլ բարդությունների ռիսկը։ Ամենախոցելիները տարեցներն են, երեխաները, հղիները և քրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք։
Մասնագետները խորհուրդ են տալիս շոգ օրերին շատ ջուր խմել, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, կրել թեթև հագուստ և հնարավորինս մնալ զով տարածքներում։ Ջերմային հարվածի կամ ծանր ախտանիշների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության։
aravot.am

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով