«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը՝ դադարե…

«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը՝ դադարեցնելու դեպի Ռուսաստան արտահանվող ծաղիկների հավաստագրումը։
«Բուսասանիտարական հավաստագրերում որպես արտադրանքի ծագման վայր նշված է Իրանը, սակայն արտադրանքի արտաքին բնութագրերը և փաթեթավորումը նույնական են Հայաստանից նախկինում ներմուծվածներին», — հայտարարել է ռուսական դաշնային ծառայությունը, հավելելով, թե մինչ այս Իրանին տեղեկացրել էր, որ մայիսի 22-ից արգելել էր հայկական ծաղկի ներմուծումը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով