Հայաստանի ժուռնալիստների միությունը «Արմեն Դուլյան» առաջին մրցանակը հանձնեց «Առա…

Հայաստանի ժուռնալիստների միությունը «Արմեն Դուլյան» առաջին մրցանակը հանձնեց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին։

«Արմենը դրել է մի նշաձող, որին բոլորս պետք է ձգտենք, ինձ համար մեծ պատիվ է այս մրցանակը ստանալը։ Երբ իմացա, որ ինձ են տալիս առաջին մրցանակը, մտածեցի, որ շատ ավելի նշանավոր լրագրողներ կան, որոնք արժանի են դրան։ Հուսով եմ՝ այդ նախաձեռնությունը կշարունակվի, և էլի կլինեն լրագրողներ, որոնք համապատասխանում են այդ նշաձողին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Աբրահամյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով