❌«Առինջ մոլը» ևս կարող են խլել Ծառուկյանից❗️«Հրապարակ»-ը
գրում է. ՊԵԿ-ը լայնածավալ ստուգումներ է իրականացրել նաև առևտրի կենտրոնում, առգրավվել են փաստաթղթեր, համակարգիչների կրիչներ։ Սուգումներ են անցկացվել նաև կենտրոնի առանձին վաճառակետերում, 2 տասնյակից ավելի վաճառողներ են տուգանվել, յուրաքանչյուրը՝ 600 հազար դրամի չափով։
«Նույն ժամանակահատվածում, երբ եկել են առևտրի կենտրոնում ստուգումների, այդ ժամանակ էլ տուգանել են վաճառակետերը։ Դա տեղի է ունեցել 2-3 շաբաթ առաջ՝ Գագիկ Ծառուկյանի դեմ իրավական գործընթացներից առաջ»,- թերթին ասել է «Առինջ մոլի» տնօրեն Ալիկ Նազարյանը։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան