Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Երևանում հնչած 30-ից ավելի կրակոցների և մ…

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Երևանում հնչած 30-ից ավելի կրակոցների և մեկ անձի սպանության դեպքի վայրում ուշագրավ իրավիճակ է։ Այս պահին սակրավորների խումբ է շտապել դեպքի վայր, քանի որ այնտեղ հայտնաբերվել է նռնակ, որը, բարեբախտաբար, չի պայթել։
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ նշված վայրից մարմնական վնասվածքներով Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել 15-ամյա տղա երեխա, ով, ըստ տեղեկությունների, հենց նշված վայրում է վիրավորում ստացել։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով