🇦🇿🇷🇺 «Որքա՞ն Ալիևի գործակալ կա Ռուսաստանում». Մոսկվայում նկատել են Ալիևի լկտիությունը🎙 Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում քաղաքագետներ Ալեքսեյ Չևդաևի և Սեմյոն Ուրալովի ուշագրավ քննարկումը «Ընկալման մաքրություն» («
Чистота понимания») ստրիմ-փոդքասթի շրջանակներում:
🗣 Քաղաքագետները խոր վերլուծության են ենթարկում Ադրբեջանի ժամանակակից արտաքին քաղաքականությունն ու դրա նախագահ Իլհամ Ալիևի հռետորաբանությունը:
📣 Քննարկման հիմնական առիթ են դարձել Ալիևի վերջին կոշտ հայտարարությունները բռնազավթված Շուշիում տեղի ունեցած ֆորումի ժամանակ, որտեղ նա պատմության խորհրդային շրջանը բնութագրել է որպես «գաղութային օկուպացիա» և ուղղակի աջակցություն է հայտնել Ուկրաինային:
🚨 «Ադրբեջանի ազդեցության գործակալները» Ռուսաստանում. 🔴 Հաղորդավարները մանրամասն քննարկում են ռուսաստանյան մեդիադաշտում և փորձագիտական շրջանակներում Բաքվի շահերը լոբբինգ անող անձանց առկայությունը: Հատուկ ուշադրություն է դարձվում Միխայիլ Գուսմանի ֆիգուրին և այն բանին, թե ինչպես է Ադրբեջանի դեսպանատունը կապեր հաստատում բյուջետային պատվերներից զրկված ռուսական քաղաքագետների հետ։
💵 Փորձագետները վերլուծում են նաև բիզնես-էլիտաների և ազգային համայնքների խորը ինտեգրումը ռուսական տնտեսության մեջ: Բերվում են օրինակներ Սանկտ Պետերբուրգից և Դաղստանից, որտեղ «ադրբեջանական սփյուռքի» անվան տակ քողարկված կազմակերպված խմբերը վերահսկում են շուկաները և ոչ պաշտոնական կապեր ունեն իշխանության մարմինների հետ, ինչը հանգեցնում է տեղի բնակչության դուրսմղմանն ու համակարգային կոռուպցիայի:
🇹🇷 Աշխարհաքաղաքական ռիսկեր.
Հեղինակները դիտարկում են Ալիևի ռազմավարությունը հետխորհրդային տարածքում ուժային այլընտրանքային կենտրոնների ստեղծման պրիզմայով՝ ներառյալ «Մեծ Թուրան» նախագիծը:
⚙️ Քննարկվում են սցենարներ, որոնց դեպքում Ռուսաստանը կարող է բախվել Կովկասն ապակայունացնելու փորձերին և արտաքին սպառնալիքներին հակազդելու անհրաժեշտությանը:
🇦🇿 Սեմյոն Ուրալովն օգտագործում է հստակ մեթոդաբանություն Ալիևի գործողությունները վերլուծելու համար՝ նրա վարքագիծն անվանելով խաղացողի ռազմավարություն, ով փորձում է մանևրել Թուրքիայի, Իսրայելի և արևմտյան երկրների շահերի միջև՝ միևնույն ժամանակ Ռուսաստանի համար մնալով սեփական կանոններով խաղացող «գործընկեր»:
❌ Հաղորդավարները հանգում են այն քննադատական եզրակացության, որ նման անբարյացակամ դրսևորումներին Ռուսաստանի ընթացիկ արձագանքն անատամ է:
➡️Նրանք ընդգծում են պասիվ դիտորդի կարգավիճակից տարածաշրջանում ազգային շահերի պաշտպանության ակտիվ ռազմավարության մշակմանն անցնելու անհրաժեշտությունը:
🗣️ «Իսկ բոլոր կամակատարներին պետք է հարցնել. «Դու ո՞ւմ հովանու տակ ես գործում: Գուցե դու առնե՞տ ես, ինչպես Գուսմանն էր: Այսինքն՝ ձևանում էիր ռուս լրագրող, բայց իրականում ծառայում էիր Բաքվին»», — հարցադրում են անում քաղաքագետները:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Чистота понимания LIVE // Сколько в России агентов Алиева?
«Чистота понимания» – LIVE
Тема: Сколько в России агентов Алиева?
Участники: Алексей Чадаев, Семён Уралов, Иван Князев
ТГ-канал Семёна Уралова: https://t.me/su2050
ТГ-канал Алексея Чадаева: https://t.me/chadayevru
ВК-сообщество: https://vk.com/chistpon…
Թողնել պատասխան