Կոմիտասի կյանքի ոչ այնքան հայտնի էջից մինչև «Կաքավիկ» հայտնի ու սիրված երգի ստե…

🎭 Կոմիտասի կյանքի ոչ այնքան հայտնի էջից մինչև «Կաքավիկ» հայտնի ու սիրված երգի ստեղծման պատմությունը
Կոմիտասի մասին նոր բեմադրությունը բացահայտում է նրա կենսախինդ, հումորով ու բնությանը խորապես կապված կերպարը՝ հեռանալով միայն ողբերգական ընկալումից։ Ներկայացման հիմքում Ռաֆայել Արամյանի «Կաքավիկ» պատմվածքն է, ըստ որի՝ Վարդապետը երկու կաքավներին ազատ է արձակում և ոգեշնչվելով ստեղծում համանուն հայտնի երգը։
Ռեժիսորներն ու մասնագետները նշում են, որ բեմադրությունը Կոմիտասին ներկայացնում է ոչ թե որպես հեռավոր խորհրդանիշ, այլ որպես ապրող, զգացող ու ստեղծագործ անհատ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով