Ընկերությունները (գյուղատնտեսություն, գինեգործություն, թեթև արդյունաբերություն, …

Ընկերությունները (գյուղատնտեսություն, գինեգործություն, թեթև արդյունաբերություն, հանքարդյունաբերություն) արտադրանքը արտերկրում վաճառում են դոլարով, իսկ հարկերը, աշխատավարձերը և հումքը երկրի ներսում վճարում են թանկ դրամով։
Շուկաների կորուստ. Հայկական ապրանքներն արտաքին շուկաներում (հատկապես Ռուսաստանում և ԱՊՀ-ում) չափազանց թանկանում են և տանուլ տալիս մրցակիցներին։
🚫2. Շարքային քաղաքացիներ և միգրանտների ընտանիքներ
Հայաստանում հարյուր հազարավոր ընտանիքներ ավանդաբար ապրում են արտերկրից հարազատների ուղարկած տրանսֆերտների (փոխանցումների) հաշվին։
Օգնության արժեզրկում. Եթե նախկինում պայմանական $500-ը թույլ էր տալիս ընտանիքին համեստորեն ապրել ամբողջ ամիս, ապա այժմ դրամի վերածվելուց հետո այդ գումարը հազիվ է հերիքում կոմունալ վարձերի և բազային սննդի համար։ Արտարժույթ ստացողների գնողունակությունը նվազել է գրեթե մեկ երրորդով։
🚫3. Զբոսաշրջության և ՏՏ ոլորտներ
Ռելոկանտներն ու ՏՏ ընկերությունները, որոնք ապահովեցին կապիտալի սկզբնական ներհոսքը 2022–2024 թվականներին, այսօր զանգվածաբար լքում են երկիրը կամ կրճատում հաստիքները։ Հայաստանում ապրելն ու բիզնես վարելը դոլարային արտահայտությամբ դարձել է ավելի թանկ, քան եվրոպական շատ երկրներում։
🚫Փոխարժեքի պահպանման գործիքները․ ինչո՞ւ է Կենտրոնական բանկն անգործության մատնված

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով