Բուհ ընդունվածների թիվը հինգ տարում գրեթե կրկնակի նվազել է2026 թվականի ընդունել…

🎓 Բուհ ընդունվածների թիվը հինգ տարում գրեթե կրկնակի նվազել է

2026 թվականի ընդունելության արդյունքներով բուհ է ընդունվել 9 620 դիմորդ, մինչդեռ 2021 թվականին այդ թիվը կազմել էր շուրջ 17 200։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի գնահատմամբ՝ սա վկայում է բարձրագույն կրթության նկատմամբ հետաքրքրության անկման և պետական կրթական քաղաքականության խնդիրների մասին։
Փորձագետը նաև առաջարկում է ավելացնել կրթության ֆինանսավորումը, բուհերին տալ ընդունելության ավելի մեծ ինքնուրույնություն, իսկ պետության աջակցությունը կենտրոնացնել ռազմավարական մասնագիտություններով սովորող ուսանողների վրա՝ կրթաթոշակների միջոցով։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով