Այս մրցույթը նշանակում է նոր ծանոթություններ, սեր, համագործակցություն, ամենակար…

🎤 Այս մրցույթը նշանակում է նոր ծանոթություններ, սեր, համագործակցություն, ամենակարևորը՝ Հայաստանի ճանաչելիություն. Մարիամ Շահինյան
Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում մեկնարկում է «Ձայն Աշխարհի» միջազգային վոկալ մրցույթ-փառատոնը, որն անցկացվում է երկրորդ անգամ։ Նախաձեռնության նպատակը Հայաստանն աշխարհին ներկայացնելն է՝ իր մշակույթով, պատմությամբ և արվեստով։
Փառատոնին կմասնակցեն տարբեր երկրների ներկայացուցիչներ, նախատեսված են համերգներ, ցուցահանդեսներ, վարպետության դասեր և մրցանակաբաշխություն։ Մարիամ Շահինյանի խոսքով՝ մրցույթը միայն մրցանակ չէ, այլ նաև նոր կապերի, համագործակցության և Հայաստանի ճանաչելիության հնարավորություն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով