ԱԱԾ թեժ գծին բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր են ստացվում այն մասին, որ իրենք տարբեր հեռախոսահամարներից Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ անհանգստացնող հաղորդագրություններ են ստանում: Այդ հաղորդագրություններն ուղարկվում են արտասահմանյան, ինչպես նաև ՀՀ բջջային օպերատորների համարանիշների նմանությամբ կեղծ հեռախոսահամարներից և նպատակ են հետապնդում խուճապ ստեղծել հայ հասարակության շրջանում: [ԱԱԾ]